Ուրբաթ,
May
18,
2012
  • Հայերեն
  • English
  • Русский

Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը Անթալիայում անց են կացնում հերթական ՈՒՄՀ

Մայիսի 1-ից 8-ը Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյան  "ՋԵՐՄՈՒԿԻ ԱՇԽԱՐՀ" հանգստավայրում անց կացրին 7օրյա վերականգնողական ուսումնամարզական հավաք: Հավաքի հիմական նպատակն էր վերականգնել ուժերը, հնարավորինս ապաքինել մանր վնասվացքները և նախապատրաստվել Լոնդոն 2012 օլիմպիական խաղերին նախապատրաստման վերջին փուլին, որը բավականին հագեցած է: Վերջին փուլի մեկնարկը սկսվում է Անթալիայում, որտեղ եվրոպացի օլիմպիականները կմասնակցեն համատեղ 10-օրյա ուսումնամարզական հավաքի:



ՆՈՐ ԱՍՏՂԻ ԳԱՎԱԹ 5-ՐԴ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 12-ին "ՄԻԿԱ" մարզահամալիրում անց կացվեց "ՆՈՐ-ԱՍՏՂ"-ի 5-րդ գավաթի թիմային խաղարկությունը, որին մասնակցեցին Հայաստանից 13 թիմեր:

Փակ վիճակահանության արդյունքում առաջին գոտեմարտը միմիանց հետ անց կացրեցին նախորդ տարվա եզրափակիչ դուրս եկաց թիմերը "ԶԵՅԹՈՒՆ" Մարզական Ակումբի և Նորքի Հայորդաց Տան սաները, համառ պայքարից հետո "ԶԵՅԹՈՒՆ"-ի սաները 4/3 հաշվով  հաղթանակ տարան նրանց նկատմամբ: 

Եզրափակիչում հանդիպեցին "ԶԵՅԹՈՒՆ" Մարզական Ակումբի և Հրազդանի թիմերը, վերջինս 7/0 հաշվով պարտություն կրեց "ԶԵՅԹՈՒՆ" Մարզական Ակումբի նկատմամբ:



ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20 ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 11-ին Երևանի ՄԻԿԱ մարզական ակումբի դահլիճում "ԶԵՅԹՈՒՆ" մարզական ակումբը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ համատեղ անց կացրեց հանրապետական մրցաշար նվիրված Շուշիի ազատագրման 20 ամյակին:

Մրցաշարը անց էր կացվում երեք տարիքային խմբերով 19994-96, 1997-98 և 1999-2000թթ ծնվածների միջև:

Մրցաշարին ներկա էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության պատվավոր անդամ Դավիթ Տոնոյանը:

230 231 232

 

 

 

 



Ա. Մկրտչյանի հերթական մեդալը եվրոպական գավաթից

Մայիսի 4-8 ը ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը Բեռլինում մասնակեց Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը:

Հավաքականի կազմում ընդգրկված էին Շահեն Աբաղյանը (50կգ, Հրազդան), Գոռ Հակոբյանը (50կգ, Երևան ՆՀՏ), Հարություն Դերմիշյանը (55կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ), Միշա Նազարյանը (60կգ, ԳՀՄՄ), Ալբերտ Մկրտչյանը (66կգ, Երևան ՀՄՄ) և Դավիթ Ղազարյանը (66կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ):



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 1-3 Վրաստանի Լագոդեխի քաղաքում տեղի ունեցավ ձյուդոյի միջազգային մրցաշար 1997-99թթ ծնված պատանիների միջև:

Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի բոլոր ուժեղագույն ակումբները, Ադրբեջանի թիմը, իսկ Հայաստանը ներկայացնում էին Երևանից ՍՁՕՊՄԴ, ԵՕՀՄՔ, Աբովյանի Գ.Ծառուկյանի անվան մարզադպրոցի, Հրազդանի, Չարենցավանի և Գյումրիի ԳՕՀՄՔ և ԳՀՄՄ մարզադպրոցի սաները:



Եվրոպայի Գավաթ. Երիտասարդներ 21-22 04. Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ձյուդոյի երիտասարդների եվրոպայի գավաթի հերթական առաջնությանը:

Առավել հաջող հանդես եկավ վանաձորցի 2011թ եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Գարիկ Հարությունյանը (55կգ), իր հաշվին գրանցելով 4 հաղթանակ և 1 պարտություն Գարիկը գրավեց 3-րդ մրցանակային տեղ, 66 կգ հանդես եկող մյուս վանաձորցի Դավիթ Ղազարյանը բավարարվեց 7-րդ տեղով:

Մեր մյուս մասնակիցները պարտվեցին նախնական գոտեմարտերում:

Մրցումներից հետո մեր հավաքականը կմասնակցի եռօրյա ուսումնամարզական հավաքի:

 



Արմավիրի քաղաքապետի գավաթ. 15.04.2012թ

Ապրիլի 15-ին Արմավիրում տեղի ունեցավ Արմավիրի քաղաքապետի գավաթի անդրանիկ առաջնությունը 1998-99 և 2000-03թթ ծնված դեռահասների միջև, առաջնությունը անցավ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի բարձր հովհանու ներքո:

Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր մարզական դպրոցներից և ակումբներից շուրջ 200 երեխաներ:

Բոլոր քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և դիպլոմներով:    



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո